|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2019 թվականի N 57-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով , հիմք ընդունելով <<ԼՅՈՒՊԻՆ>> երիտասարդական հասարակական կազմակերպության 30.09.2019թ. դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է `
1.Թալին քաղաքում Ինֆոտուն ստեղծելու և գործունեություն ծավալելու նպատակով, Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Գորկու փողոց 13 հասցեում գտնվող նախկին թիվ -2 մանկապարտեզի շենքից 70 քմ տարածք հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել <<ԼՅՈՒՊԻՆ>> երիտասարդական հասարակական կազմակերպությանը պայմանով, որ հիշյալ կազմակերպությունը իրականացնելու է հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքներ 1,7 մլն դրամի չափով, հոգալու է շենքի պահպանության ու շահագործման ծախսերը և ապահովելու է շենքի բակային տարածքի բարեկարգ վիճակը : 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|