Նկատի ունենալով Թալինի թիվ-2 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանի աշխատանքում տեղ գտած շարունակական բնույթ կրող թերությունները , որի համար Ա. Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի 18.11.2016թ. թիվ - 48 կարգադրությամբ ստացել է խիստ նկատողություն , ինչպես նաև նկատի ունենալով , որ Ա. Հովհաննիսյանը ձախողել է մանկապարտեզի 2017թ. գնումների կազմակերպման գործընթացը , որի հետևանքով անորոշ ժամկետով հետաձգվում է մանկապարտեզի աշխատանքների վերսկսումը և խաթարվում մանկապարտեզի բնականոն աշխատանքը , ղեկավարվելով < Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի , 35-րդ հոդվածի 11-րդ կետի ,ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 10.02.2011թ N-168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ գլխի դրույթներով ,համաձայն որի գնումների գործընթացի կազմակերպման պատասխանատուն հիմնարկի ղեկավարն է , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն Թալինի թիվ-2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար : 2 .Տալ համաձայնություն , մինչև մանկապարտզի տնօրեն նշանակելը տնօրենի աշխատանքային պարտականությունները դնելու Ամալյա Սահակյանի վրա : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ -6 Դեմ -1 Ձեռնպահ -0 1.Արամյան Արամ Գևորգյան Թամարա 2.Գրիգորյան Մանվել 3.Գասպարյան Արարատ 4.Գալստյան Մարտուն 5.Գրիգորյան Աշոտ 6.Գրիգորյան Նարեկ
|