Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30.11.2006թ. N-1728-Ն որոշումը, <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> , համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալին քաղաքի Թամանցիների փողոց 14 հասցեում գտնվող 02-003-0094-0281-ից ծածկագրով հողամասից առանձնացված 0,0830 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողատեսքից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա.Կարապետյանը
|