|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2019 թվականի N 24-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 02-003-0214-0626 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.1046 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով , հիմք ընդունելով ՀՀ հայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.04.2019թ. N1/փ-30 եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Հաստատել Թալին համայնքի Երևան-Գյումրի մայրուղի 52/4 հասցեում , 02-003-0214-0626 ծածկագրով հողամասից առանձնացված 0,1046 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողեր հողատեսքից , բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքի : 2.Առաջարկել հողամասի սեփականատեր Անդրանիկ Տիգրանյանին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (528-23.75X1046=527446 )527446 դրամ : 3.Թալին համայնքի ղեկավարին՝ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն , նշված փոոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|