Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 2-րդ կետի և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է `
1.Հաստատել Թալին համայնքի 2018թ-ի տարեկան բյուջեն
Ø եկամուտների մասով - 151802.1 հազ դրամ
Ø ծախսերի մասով - 151802.1 հազ դրամ
Ø հավելուրդի մասով -3200.0 հազ դրամ
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի :
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5.Հաստատել բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)` համաձայն հատված 4-ի:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
7.Հաստատել բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
8.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.<<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
10.Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն, կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով:
11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018թ-ի հունվարի 1-ից: