Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 15.02.2019թ. N 06/11.2/638-19 ամփոփ տեղեկանքը, համայնքի ավագանին որոշում է՝
1. 1.Հաստատել Թալին համայնքի Երևան-Գյումրի մայրուղի 49 հասցեում, 02-003-0212-0611 ծածկագրի տակ գտնվող 0,3102 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող, արոտավայր հողատեսքից, բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. Առաջարկել հողամասի սեփականատեր Վահրամ Գալստյանին եռամսյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (3102 X 528)-(1100 X 24,5)-(2002 X23,75)=1563358] 1.536.358. դրամ:
3. Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: