Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված << Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 8-րդ գլխի պահանջներով , Թալին համայնքի գլխավոր հատակագծին , քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով , 25 տարի ժամկետով օգտագործման տրամադրելու համար : 2.Հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրումն իրականացնել մրցույթով : 3.Հաստատել հողամասերի վարձակալության մեկնարկային վարձավճարները համաձայն հավելվածի : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ - Դեմ - Ձեռնպահ -
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Կարապետյանը
|