Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, համաձայն ՀՀ կառավարության 29.12.2016թ-ի թիվ 53-37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած <<Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի>> հիմք ընդունելով <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ>>-ի 2021թ. թիվ- գրությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ նախնական համաձայնություն <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ>>-ի հետ կնքելու Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0211-0809 ծածկագրով 87,99169 հա և 02-003-0217-0013 ծածկագրով 72,10305 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի առուվաճառքի նախնական պայմանագիր : 2.Տալ համաձայնություն մինչև 2022թ-ի հունիսի 1-ը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան հողամասը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից համաձայնություն տալու մասին որոշման առկայության դեպքում, հիմնադրամի հետ կնքել վերոհիշյալ հողամասերի ուղղակի վաճառքով օտարման (կամ առուվաճառքի) պայմանագիր : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը նախապատրաստեց Խ.Տերտերյանը |