Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 41
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

13 հունվարի 2026 թվականի N 41

,,ԱՐՑԵՄԵՆՏ,, ՍՊԸ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1 - ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

գ․ Արագածավան                                                           

13․01․2026թ

2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ հանրային լսում: Օրակարգում՝ «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերության կողմից ցեմենտի արտադրության ընդլայնման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի ցեմենտի գործարանի ընդլայնման և ցեմենտի արտադրության աշխատանքների վերաբերյալ 1 - ին հանրային լսումը: Հանրային քննարկման ընթացում, որը տեսաձայնագրվում էր, մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․ Թադևոսյանը, ապա խոսքը տրամադրվեց «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանին: Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը հանգամանալից ներկայացրեց լսումների ու դրա հետագա ՇՄԱԳ փորձաքննական գործընթացի ընթացակարգը։ Նա հայտնեց, որ «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերությունը դեռևս ԽՍՀՄ տարիներին գործող երկաթ/բետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանի տարածքում 2024 թվականին կառուցել է ցեմենտի արտադրության արտադրամաս և կազմակերպել է ցեմենտի արտադրություն: Հաշվի առնելով շուկայում ցեմենտի պահանջարկի ավելացումը ընկերությունը ցանկանում է ընդլայնել այդ արտադրամասը, կառուցելով նույն տարածքի ցեմենտի արտադրամասին կից տեղամասում նոր արտադրամաս ավելացնելով ցեմենտի արտադրությունը։ Նա նշեց, որ այս հանրային լսումը ցեմենտի արտադրամասի ընդլայնման և ցեմենտի արտադրության նախատեսվող գործունեության աշխատանքների 1-ն լսումն է, որի արդյունքում համայնքը ավագանու որոշմամբ տալիս է նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ նախնական համաձայնություն։ Նա հայտնեց, որ աշխատանքային նախագծով և ՇՄԱԳ հաշվետվությունով ընկերությունը նախատեսելու է համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցելուն հստակ միջոցառումներ և պարտավորություններ։ Ցեմենտի արտադրամասի շինարարության փուլում կստեղծվեն 12 նոր աշխատատեղեր, իսկ ցեմենտի գործարանի շահագործման փուլում աշխատակիցների հաստիքացուցակով նախատեսվում է 56 աշխատատեղ, որտեղ կներգրավվեն առավելագույնս ազդակիր համայնքի բնակիչները, ինչը կավելացնի համայնքի բնակիչների զբաղվածությունը, կլուծի նրանց սոցիալական խնդիրները և կնվազեցնի արտագաղթը։ Դրանից բացի ներդրումների ժամանակ ցեմենտի արտադրությունը կիրականացվի նոր ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով։ Ընկերության ներկայացուցչ Ա Խաչատրյանը հայտնեց, որ գործող արտադրամասի սարքավորումների և փոշու որսման թևքավոր ֆիլտրերի շահագործման փորձից (փոշու արտանետումները հաշվարկայինից ցածր են) ելնելով, ընկերությունը որոշել է ընդլայնման արտադրամասում տեղադրել նույնատիպ սարքավորումներ և թևքավոր ֆիլտրեր։ Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա․ Նազարյանը հայտնեց, որ ցեմենտի արտադրամասը գործում է մոտ երկու տարի, այդ ընթացքում ընկերությունը ակտիվ մասնակցել է համայնքի զարգացման ծրագրերին, բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը և բարեխիղճ կատարել է բոլոր վճարները։ Նա հայտնեց, որ Արագածավան բնակավայրի բնակիչները կողմ են արտադրամասի ընդլայնմանը։ Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը նշեց, որ աշխատանքների ընդլայնման արդյունքում ընկերությունը վճարելու է լրացուցիչ պետական տուրքեր, հարկեր և այլ վճարներ ավելացնելով մուտքերը բյուջե։ Հաշվի առնելով վերը նշվածը, նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում ընդհանուր առմամբ համայնքը միայն կշահի։ Ապագայում 2-րդ լսումների ժամանակ ընկերությունը մանրամասը կանդրադառնա բնապահպանական խնդիրներին և միջոցառումներին։ Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց նաև ազդակիր համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցերին: Հարցերը հիմանականում վերաբերվում են հանրային լսումների կարևորությանը, Արագածավան բնակավայրի զարգացմանը, նոր ստեղծվող աշխատատեղերին, ինչպես նաև սոցիալական ծրագրերի ուղղվածությանը և համայնքում ներդրումների իրականացմանը։ Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը պատասխանեց հնչեցրած հարցերին՝ հաստատեց որ իր կողմից պարզաբանված այդ բոլոր հարցերի պատասխանները և լուծումները ներառված կլինեն լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում և դրական արդյունքի դեպքում ընկերության կողմից միանշանակ կիրականացվեն: Եղավ մտքերի փոխանակություն։ Հանրային քննարկումների արդյունքում և հաշվի առնելով լսման մասնակիցների կարծիքները ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ․ Թադևոսյանը հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը։ Ազդակիր բնակավայրի լսումների ընթացքում հնչեցրած կարծիքը կքննարկվի և նախնական համաձայնության դեպքում՝ «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի ցեմենտի գործարանի ընդլայնման և ցեմենտի արտադրության աշխատանքների վերաբերյալ ավագանու որոշման արդյունքում կտրվի նախնական համաձայնություն:

Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ. Թադևոսյան

Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյան

«ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Լ․ Գրիգորյան

Հանրային լսման արձանագրող՝ Թ. Խաչատրյան



Կից փաստաթղթեր՝
(1.58 Մբ)
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner