Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 20.05.2026 թ-ի թիվ 1 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0234-0010 ծածկագրի տակ գտնվող 1,9448 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 5,925,000 /հինգ միլիոն ինը հարյուր քսանհինգ հազար / ՀՀ դրամով օտարել Արտուշ Արամայիսի Սիմոնյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: