Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ

  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ԵՎ ԾՆՆԴԱՎԱՅՐ 

Ծնվել է 1983 թվականի օգոստոսի 24-ին, Աշնակ գյուղում։

  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

1990-1998թթ.-ին սովորել է Աշնակի Գևորգ Չաուշի անվան դպրոցում: Մասնակցել է Թաեկվանդոյի դասընթացներին՝ ստանալով կարմիր գոտի: 1998-2000թթ.-ին սովորել է Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում: 2000-2005թթ.-ին շարունակել է կրթությունը Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ստացել է տնտեսագետի որակավորում:

  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2012-2018թթ-ին որպես տնօրեն աշխատել է Աշտարակի <<Հայ Ավտոկայան>> ՓԲԸ-ում:

2018-2021թթ.-ին որպես տնօրեն աշխատել է <<Նադոբ>> ՍՊԸ-ում:

2021 թ․ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է որպես Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

2022թ․ հոկտոմբերի 17-ից ստանձնել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը

  • ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
  • ՊԱՐԳԵՎՆԵՐ՝

2016թ.-ին ՀՀ ՊՆ նախարարի կողմից՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ No 3792:

2021թ.-ի մարտի 5-ին ՀՀ նախագահի կողմից՝ <<Մարտական ծառայության>> մեդալով՝ No 10359:

  • ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2001-2005թթ.-ին եղել է <<Երիտասարդ Երկրապահների>> Թալինի տարածաշրջանի նախագահ:

2005-2007թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում,զորացրվել է ավագ սերժանտի կոչումով:

2005-2012թթ.-ին եղել է <<Երիտասարդ Երկրապահներ>> -ի վարչության անդամ:

2016թ.-ին մասնակցել է Ապրիլյան պատերազմին:  2018թ.-ից մինչ օրս Արագածոտնի մարզի Երկրապահ կամավորկանների միության փոխնախագահն է:

2020թ.-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է ջոկատի հրամանատար Հադրութում: Հոկտեմբերի 11-ին ստացել է վիրավորում և բուժումը շարունակել է Մոսկվայում:Ներկայումս առողջական վիճակը բավարար է:

2021 թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը առաջադրվել է որպես թեկնածու «Հանրապետություն» կուսակցության կողմից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է Թալին համայնքի ղեկավարի թեկնածու և ընտրվել է Թալին համայնքի ղեկավար։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ Աշխ հեռ. +37460757787
Էլ. փոստ՝tavros1983@icloud.com
Գրել նամակ՝

Ընդունելություն

Յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին և 15։00-17։00-ին։
Նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան (քարտուղարության բաժին) կամ զանգահարել նշված
հեռախոսահամարին՝ (060) 75-77-87
 
Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

7990

Լիազորությունների

Սկիզբ՝17/10/2022
Ավարտ՝

Կուսակցություն

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner