Ղեկավարվելով << Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով Թալին համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Թալին համայնքի ավագանու 26.12.2016թ. N-67-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ ՝ <<Տալ համաձայնություն Թալինի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվին նոր գյուղ. տեխնիկա ձեռք բերելու նպատակով փոխատվությամբ վեց տարի ժամկետով հատկացնելու 2 մլն ՀՀ դրամ >> 2. Ուժը կիորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 26.12.2016թ. N-67-Ա որոշման 1-ին կետը : 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |