Սույնով Թալինի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բնակիչներին, բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 12-ը իրականացվող՝ ՀՀ պետական բյուջեյից նպատակային հատկացումներ, սուբվենցիաներ ստանալու նպատակով, 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի թեմայով կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Թալին համայնքի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված` <<Թալին քաղաքի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգում>>, <<Արագածավան , Արտենի , Լուսակն բնակավայրերում փողոցների ասֆալտ-բետոնե ծածկույթի հիմնանորոգում>>, <<Ագարակավան , Կաքավաձոր բնակավայրերում խմելաջրի ներքին ցանցի հիմնանորոգում>>, ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև 2023թ. հունվարի 12-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (talin.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (taliniqaxaqapetaran@list.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Թալինի համայնքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2023թ. հունվարի 13-ին, ժամը 11:00-ին Թալինի համայքապետարանի դահլիճում տեղի կունենա հանրային բաց լսումներ: Թալինի համայնքապետարան |