Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 30․10․2025թ-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու» N 27-Ն հրամանով հաստատված կարգի հավելվածի 13-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 19-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը՝
1) Արմինե Սիմոնյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
2) Լուիզա Ղարիբյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ
3) Գայանե Ստեփանյան - Քարտուղարության անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ
4) Լուսինե Ավագյան – Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
5) Արման Կարապետյան - Ավագանու անդամ 6) Գևորգ Խաչիկյան - Դավթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն
2․Համայնքապետարանի աշխատակազմից մրցույթի անցկացման պատասխանատու նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին, իսկ համակարգչային աշխատանքների պատասխանատու նշանակել ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ ՝ Հայկանուշ Սարգսյանին: