|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2017 թվականի N 24-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 02-003-0223-0004 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով , հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 05.06.2017թ. գրությունը և ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.05.2017թ. N-73 եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է ` 1.Հաստատել Թալին քաղաքի Գայի 68 հասցեում 02-003-0223-0004 ծածկագրի տակ գտնվող 2,3399հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ` արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից էներգետիկայի , տրանսպորտի , կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության , էներգետիկայի գործառնական նշանակության հողերի : 2.Թալին համայնքի ղեկավարին ` << Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 14.3 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|