Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 15 կետով և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի 1-ին գոտու պահանջներով, հիմք ընդունելով «ՍԻԼՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Տալ թույլտվություն «ՍԻԼՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՁ-ին 01.06.2026-30.06.2026թթ. ընկած ժամանակահատվածի համար, ք.Թալին, Շահումյան 3 Մշակույթի տան հետնամասում՝շրջիկ առևտրի վաճառքի կազմակերպման համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հունիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: