Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի , 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 48 1 հոդվածի և 76-80-րդ հոդվածների դրույթներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի >> 8-րդ գլխի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն, Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելվածի: 2.Կառուցապատման իրավունքի տրամադրումը կատարել մրցույթով: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներերդ օրվանից:
|