Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները և Թալին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ.-ի N 256-Ա որոշմամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի օգոստոսի 19-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով Ք․ Թալին, «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220173331871000 բանկային հաշվեհամարին փոխանցել 490.000 (չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ՝ քաղաքացիներ Վաղինակ Ռուբենի Վարդանյանի, Հենրիկ Երանոսի Բադալյանի, Գրիգոր Սարգսի Գրիգորյանի, Տարոնիկ Սարգսի Հակոբյանի, Ռուզաննա Աղվանի Աբիգոնյանի, Ջուլետա Մելիքի Աբրահամյանի, Միասնիկ Հրաչիկի Մելոյանի, Անահիտ Խաչիկի Ստեփանյանի համար սնունդ ձեռք բերելու նպատակով։
2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ՍԵԴԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ» ԱՁ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220179835230000 բանկային հաշվեհամարին փոխանցել 99․990 (իննսունինը հազար ինը հարյուր իննսուն) ՀՀ դրամ՝ քաղաքացի Սանդուխտ Արզումանի Գալստյանի համար շինանյութ ձեռք բերելու նպատակով։
3․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԹԱԼԻՆ ԲԿ» ՓԲԸ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220175140106000 բանկային հաշվեհամարին փոխանցել 30․000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ քաղաքացի Գոհար Օնիկի Թովմասյանի բժշկական հետազոտության նպատակով։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։