Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 8-րդ գլխի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն, համայնքի սեփականություն հանդիսացող գյողատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով օգտագործման տրմադրելու համար: 2.Հողամասի վարձակալության իրավունքի տրամադրումն իրականացնել մրցույթով: 3.Հաստատել հողամասի վարձակալության մեկնարկային վարձավճարը համաձայն հավելվածի: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Կողմ Դեմ Ձեռնպահ
Որոշման նախագիծը Նախապատրաստեց՝ Ա.Կարապետյան |