Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Տալ համաձայնություն ք. Թալին Գայի 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկից 48 քմ տարածք , անորոշ ժամկետով , որպես առևտրի կետ վարձակալությամբ տրամադրելու համար : 2.Վարձակալության մեկնարկային գին սահմանել ամսեկան 24000 դրամ : 3.Վարձակալության տրամադրումը իրականացնել մրցույթով : 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող 10-րդ օրվանից :
Որոշման նախագիծը նախապատրաստեց Ա. Միքայելյանը
|