Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 39-րդ հոդվածով և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 20-22-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի Արծվիկ Մինասյանի իրազեկումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.«Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի իրազեկումը 2026 թվականի մայիսի 21-ին հանրային շտապ հավաք կազմակերպելու մասին ընդունել ի գիտություն։
2.Հանդիպումն անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում.
1)հավաքի սկիզբը` ժամը 18։00-ին, ավարտը 20։00-ին Թալինի մանկական զբոսայգու հարակից տարածք, ք.Թալին, Շահումյան 7/1։
3.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել հանրային հավաքի կազմակերպիչներին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժին, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: