Նկատի ունենալով , որ ք. Թալին Չարենցի փողոց 29 հասցեում գտնվող 02-003-0016-0004-ից ծածկագրից առանձնացված 0.1393 հա բնակավայրերի նպատակային նշանակության , բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաց է թողնվել և չի արտացոլվել ՀՀ կառավարության 09.03.2006թ. N-435 –Ն որոշման մեջ որպես համայնքին անհատույց փոխանցվող հողամաս , ինչպես նաև հաշվի առնելով, որ համայնքապետարանում այն հաշվառված է <<Անհայտ սեփականատերեր>> հողամաս , ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի 01.06.2010 թ. N-186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ՝
1.Թալին համայնքի 02-003-0016-0004-ից ծածկագրից առանձնացված , Չարենցի փողոց 29 հասցեում գտնվող 0՚,1393 հա հողամասը ճանաչել համայնքի սեփականություն :
2.Թալին համայնքի ղեկավար Ս. Արամյանին ՝ ապահովել նշված հողի նկատմամբ Թալին համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: