Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի , 38-րդ հոդվածի 1-ին կետի , << Բյուջետային համակարգի մասին >>ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և << Իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների դրույթներով , համայնքի ավագանին որոշում է `
1.Հաստատել Թալին համայնքի 2017թ. տարեկան բյուջեն `
- եկամուտների մասով -138461,0 հազ. դրամ
-ծախսերի մասով -138461,0 հազ. դրամ
-հավելուրդի մասով -17986,2 հազ. դրամ
2.Թալին համայնքի 2017թ. տարեկան բյուջեն հաստատելու մասին 26.12.2016թ. թիվ 63-ն որոշման 1-6 հատվածներում կատարել փոփոխություն , համաձայն հավելվածի :
3.Հաստատել Թալին համայնքի 2017թ. տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով համաձայն 1-6 հատվածների :
4.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 26.12.2016թ. թիվ 63-ն որոշման 1-ին , 2-րդ, 3-րդ ,4-րդ ,5-րդ ,6-րդ և 7-րդ կետերը :
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից: