|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2018 թվականի N 13-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով , ելնելով փոքր ու միջին ձեռներեցությունը խթանելու նկատառումներից , հիմք ընդունելով << Հրշեջ Թոռնիկ >> ՍՊԸ-ի դիմումը , համայնքի ավագանին որոշում է ` 1.Ք. Թալին Գայի 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի նկուղային հարկից 41.8 քմ տարածք անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել << Հրշեջ Թոռնիկ >> ՍՊԸ-ին, << Դիակոնիա >> բարեգործական կազմակերպության միջոցներով հիմնված կարի արտադրամասի գործունեության դադարեցումը կանխելու և արտադրամասի արտադրանքի իրացումը խթանելու նպատակով : 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
|
Կողմ -6 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|