Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Պայմաններ

Օգտվելու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են համայնքային կայքից (այսուհետ՝ «Կայք»)
օգտվելու և այն օգտագործելու դրույթները:


Սույն դրույթներն ու պայմանները Համայնքապետերանի և Ձեր («Օգտվող», «Դուք» կամ «Ձեր») միջև համաձայնությունն է, որը սահմանում է Կայքի օգտագործման ընդհանուր Պայմանները։

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները, քանի որ մուտք գործելով կամ օգտագործելով Կայքը՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք տվյալ Կայքի Պայմաններին:

Կայքի Պայմաններին անհամապատասխանության դեպքում Կայքի պատասխանատուների (այսուհետ՝ «Ադմինիստրացիա») հայեցողությամբ կարող են ապաակտիվացվել կամ դադարեցվել այն Օգտատերերի հաշիվները, որոնք խախտել են Կայքի Պայմանները:

Կայքի Պայմանները հետևյալն են.

Կայքում գրանցվելիս՝ Դուք պարտավորվում եք լրացնել Ձեր անձնական և կոնտակտային հավաստի տվյալները (այսուհետ՝ «Տվյալներ»): Եթե Դուք սխալ Տվյալներ եք տրամադրել կամ օգտվում եք Կայքից ուրիշի անվամբ, Ադմինիստրացիային իրավունք է վերապահվում արգելափակել Օգտատիրոջ հաշիվը և հեռացնել այն Կայքից, նաև Ձեր Տվյալները տրամադրել այն անձին, որի անունից Դուք հանդես եք եկել:

Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտատիրոջ գրանցած Տվյալները, պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելը հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն:

Եթե Օգտատիրոջ կողմից տրամադրված Տվյալները չեն համապատասխանում գրանցվելիս ներկայացրած Տվյալներին, ապա Ադմինիստրացիան իրավունք ունի Օգտատիրոջ հաշիվը արգելափակելու և հեռացնելու Կայքից:

Գրանցվելով Կայքում՝ Օգտատերը հաստատում է, որ օգտվում է Կայքից իր կամքով, գրանցվում է ու կրում իր կողմից Կայքին ուղարկված և Կայքում հրապարակված տեղեկության ողջ պատասխանատվությունը:

Կայքում գրանցվելով՝ Օգտատերն անվերապահ համաձայնություն է տալիս`

  • տվյալների պահպանմանը՝ Կայքի աշխատանքն ապահովող սերվերներում,
  • իր կողմից տրամադրված Տվյալների հասանելիությանը Ադմինիստրացիային,
  • API-ի միջոցով Օգտատիրոջ անձի մասին այլ համակարգերից հավելյալ Տվյալների ստացմանը և դրանց պահպանմանը,
  • չխախտել առաջարկների և մեկնաբանությունների հրապարակման կանոնները,
  • չհրապարակել և չփոխանցել որևէ ապօրինի, սպառնալից, վիրավորական, վարկաբեկիչ կամ ոչ պատշաճ տեղեկություն կամ նյութ, որը կխախտի մարդու իրավունքները, կխթանի քրեական վարքագիծը կամ վտանգի տակ կդնի իրավակարգը,
  • չհրապարակել և չփոխանցել որևէ վիրուս կամ այլ՝ անհարկի տարր պարունակող նյութ,
  • չօգտագործել ավտոմատ միջոցներ՝ կայք մուտք գործելու համար,
  • չխափանել և չփորձել խափանել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը, ներառյալ ավտոմատացված աշխատանքները,
  • Կայքից ստանալ հաղորդագրություններ:

Օգտատիրոջ հաշիվը կարող է հեռացվել Կայքից միայն Ադմինիստրացիային՝ Օգտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում և եթե վերջինս, գրանցվելուց զատ, Կայքում որևէ այլ ակտիվություն չի ցուցաբերել:

Ուղարկելով տեղեկատվություն Կայքին` Օգտատերը հաստատում է այն, որ կրում է համապարփակ պատասխանատվություն իր կողմից ներկայացված գաղափարի (առաջարկի) բովանդակության համար, ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար:

Ուղարկելով տեղեկատվություն կամ առաջարկ Կայքին՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր կողմից ներկայացված գաղափարը կարող է իրականացվել իր հետ կապ չունեցող այլ անձի կամ անձանց կողմից:

Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ` Կայքում գրանցվելու պահից և անժամկետ են:

Սույն պայմանների ընդունումը.

Օգտվելով Կայքից՝ Դուք ընդունում եք, որ կարդացել եք սույն Համաձայնագրի մասին փաստաթուղթը և համաձայն եք սույն փաստաթղթում շարադրված բոլոր դրույթներին: Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնվում եք սույն Համաձայնագրով պարտավորված լինել: Եթե Դուք համաձայն չեք սույն փաստաթղթի Պայմաններին, Դուք իրավունք չունեք օգտվել Կայքից և օգտագործել այն:

Այս փաստաթուղթը վերջին անգամ թարմացվել է 2024 թ.-ի դեկտեմբերի 10-ին։

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner