Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 18.10.2019թ,
N 41, N 42 և N 43 արձանագրությունները, համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 26.12.2018թ. N 64-Ա որոշմամբ հաստատված Թալինի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ –ի գույքագրման ցուցակից (հավելված N 5) դուրս գրել՝
1985թ. արտադրության Զիլ ՄՄԶ -45021 մակնիշի, 240 UL 24 պետհամարանիշի ինքնաթափ բեռնատարը, 1983թ.-ի արտադրության, Մերսեդես – Բենց-508Դ մակնիշի, 373 UL 24 պետհամարանիշի ավտուբուսը և 1985թ. արտադրության, Ռենո – VENICULES INDUSTRIELS մակնիշի, 375 UL 24 պետհամարանիշի ավտուբուսը:
2.Հաստատել Թալինի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ – ի գույքագրման ցուցակը կատարված փոփոխությունով, համաձայն կից հավելվածի:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :