Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն.
Այսօր Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Օրակարգում քննարկվեցին համայնքային տնտեսության արդիականացման, ենթակառուցվածքների պահպանման և բարելավման, ինչպես նաև կոմունալ ծառայությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց ընթացիկ խնդիրներին և աշխատանքներին, նախագծային աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերին։