Հաշվետվություններ
|
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2025Թ
Ներկայացման ամսաթիվ` 26 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված 26 փետրվար 2025թ. - 26 փետրվար 2025թ.
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԱՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ամսաթիվ: 26․02․2025թ․
Վայրը: Թալինի համայնքապետարան
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մասնակցելու իրավունք ունեցող 30.310 բնակչի ընդհանուր թվաքանակի, դիտումների և հավանումների ցուցանիշներով․
1․Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում– 17․358դիտում, 5121 հավանում
2․Արագածավան, Կաթնաղբյուր և Սուսեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցում– 15․977 դիտում, 4643 հավանում
3․Ցամաքասար և Կաքավաձոր բնակավայրերում ֆուտբոլի դաշտի կառուցում– 4166 դիտում, 1030 հավանում
4․Ագարակավանի մշակույթի տան և Աշնակի բուժկետի վերանորոգման ծրագիր– 2315 դիտում, 635 հավանում
5․Թալին քաղաքում կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցում– 1243 դիտում, 122 հավանում
ՀԱՂԹՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի պատասխանատու Մնացական Ներսիսյան ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Հաղթող ճանաչված առաջարկները, որոնք ներկայացվել են գործընթացին, համայնքապետարանի համապատասխան բաժնի և մասնագետների մշակումից հետո պետք է ներկայացվեն Ավագանու կողմից հաստատմանը, որից հետո մինչև ապրիլի 1-ը կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմնին։
Թալին համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերն են․
- Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում
2. Արագածավան, Կաթնաղբյուր և Սուսեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցում
Այս ծրագրերը առաջիկայում կանցնեն իրականացման փուլ։
Հաստատողներ:
Հանձնաժողովի նախագահ՝ Արթուր Հարությունյան
Մասնակցային բյուջետավորման պատասխանատու՝ Մնացական Ներսիսյան
Հանձնաժողովի անդամներ․
Մանե Գասպարյան
Անահիտ Աբգարյան
Նունե Սարգսյան
Արթուր Մեսրոպյան
Դավիթ Բարսեղյան
Մարգարիտ Կարապետյան
Հրաչյա Հարությունյան
Կից փաստաթղթեր
 |
(1.01 Մբ)
|
 |
(689.91 Կբ)
|