03.02.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
03.02.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն․Այսօր, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը քննարկեց համայնքային կառավարման արդիական խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և բնակչության խնդիրների արդյունավետ լուծման հարցերին։ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներին առնչվող ընթացիկ աշխատանքները, առաջացած մարտահրավերները ...
Մանրամասն |
|
03.02.25
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱԳԱԹ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ
|
Պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ` Թալինի համայնքապետարանի և «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնության և համագործակցության արդյունքում Թալին քաղաքում այսօր բացվեց «Ագաթ» առևտրի կենտրոնի մասնաճյուղ:Առևտրի կենտրոնի բացմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «ԱԳԱԹ» առևտրի կենտրոնի համահիմնադիրներ՝ Վահե Թադևոսյանը և Շանթ Թադևոսյանը, «Մանթաշյանց» գործարարների միության հիմնադիր՝ Վահրամ Միրաքյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, համայնքի բնակիչներ։Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը զրույցի ընթացքում շնորհավորեց առևտրի կենտրոնի հիմնադիրներին, «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչներին ...
Մանրամասն |
|
03.02.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԹԱԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց Թալինի երրորդ մանկապարտեզ՝ տեղում դիտարկելու կրթօջախի պայմանները, առկա խնդիրները և զարգացման հնարավորությունները։Այցի ընթացքում համայնքի ղեկավարը մանկապարտեզի տնօրեն Խանում Մելքոնյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հաստատության տարածքում՝ զննեց շենքային պայմանները, ջեռուցման համակարգի աշխատանքը, սննդի ապահովման գործընթացը, կահավորման վիճակը, խաղասենյակների, ննջասենյակների և սանհանգույցների վիճակը։ Տավրոս Սափեյանը հատուկ ուշադրություն դարձրեց երեխաների սննդակարգին, խոհանոցի հիգիենիկ պայմաններին և սննդի մատակարարման գործընթացին՝ կարևորելով երեխաների առողջ սննդի ապահովումը։Առկա բոլոր խնդիրներն ու ...
Մանրամասն |
|
01.02.25
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐԸ
|
Տեղի է ունեցել խաղերի բացման հանդիսավոր արարողությունը. Փետրվարի 1-7-ը Ջերմուկ քաղաքում կանցկացվեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը: Թալին համայնքի մարզիկները և պատվիրակությունը` համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան մեկնել են Ջերմուկ` մասնակցելու խաղերին: Համահայկական ձմեռային խաղերի մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։ Մեր մարզիկները հանդես են գալու շախմատի և ձնամարտի մարզաձևերում: Մաղթում ենք հաջողություն:
|
|
31.01.25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ
|
Ուրախ ենք տեղեկացնել, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ` Թալինի համայնքապետարանի և «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնության և համագործակցության արդյունքում Թալին քաղաքում կբացվի «Ագաթ» առևտրի կենտրոն, որը ոչ միայն կստեղծի աշխատատեղեր համայնքում, այլ իր տեսակով` մեծությամբ, ապրանքների բազմազանությամբ և գնառաջարկի հարմարավետությամբ կլինի առաջինը Թալինում:Նշենք, որ Թալին համայնքը այս գործընթացներում համագործակցել է նաև Թալինի պատվավոր քաղաքացի, բարերար Տիգրան Սաֆարյանի հետ, ով ձեռք է բերել առևտրի կենտրոնի տարածքը, և խթանել համայնքում բիզնես ոլորտի զարգացմանը:Թալին համայնքում «Ագաթ» առևտրի կենտրոնի մասնաճյուղ բացելու և համագործակցությունների ...
Մանրամասն |
|
30.01.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Բնակիչների խնդիրները՝ որպես առաջնահերթություններ․ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն․Թալինի համայնքապետարանում այսօր կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին իրենց հուզող խնդիրները համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին։Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրաձայնեցին տարբեր բնույթի հարցեր, այդ թվում՝ սոցիալական աջակցությունների, աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի և այլ հարցերի վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը կարևորեց բնակիչների մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր հարց կքննարկվի և կգտնի համապատասխան լուծում։Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին նաև համայնքապետարանի տարբեր բաժինների ղեկավարներ, ովքեր ...
Մանրամասն |
|
30.01.25
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
|
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Համայնքների Միության (ՀՀՄ) Ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվել են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների և միջազգային համագործակցության խորացմանն առնչվող առանցքային հարցեր։ Ժողովին մասնակցել է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:Ընդհանուր ժողովը նախատեսված էր Հայաստանի վարչատարածքային փոփոխություններից և ՏԻՄ-երում ընտրական համակարգի փոփոխություններից հետո՝ ՀՀՄ կառավարման ու կառուցվածքի արդիականացման, կառավարման մարմինների նոր ընտրությունների և Միության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ փոփոխությունների ընդունման համար։Բացման խոսքով հանդես են եկելԴավիթ Խուդաթյանը`ՀՀ տարածքային կառավարման և ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |