
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
27 մայիսի 2026 թվականի N 42
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
Այսօր տեղի ունեցավ Թալին քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման, վերակառուցման, արդիականացման և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծային փաստաթղթի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների վերաբերյալ հանրային լսումը։
Հանրային քննարկումն իրականացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և սահմանված կարգի պահանջներին համապատասխան։
Լսմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության կապիտալ ծրագրերի բաժնի փորձագետ Ա. Խաչատրյանը, Թալին համայնքի ղեկավարի օգնական Ա. Հարությունյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մեհրաբյանը և գլխավոր ճարտարագետ Ա. Գալստյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ծրագրի նպատակներն ու իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները։
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)