Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 փետրվարի 2025 թվականի N 22

“ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԳԱՐԱԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ 2-ՐԴ ԼՍՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան բնակավյրի կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսման

Ագարակավան բնակավայր

07/02/2025թ․

Համաձայն “Շրջակա միջավաայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Ագարակավան բնակավայրի կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը։

Հանրային լսմանը մասնակցում էին “Շ<ԱՓԿ” ՊՈԱԿ մասնագետ՝ Ս․Կիզիրյանը, Գ․Մինասյանը, “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի տնօրեն Տ․Առստամյանը, ներկայացուցիչ՝ Դ․Ավանեսյանը, Ագարակավան բնակավաայրի վարչական ղեկավարը, աշխատակիցները, բնակիչները, ուսուցիչները և այլն։

Բացնման խոսքով հանդես եկավ Ս․Կիզիրյանը, ներկայացրեց, որ փորձաքննության է ներկայացվել “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Նշեց, որ կատարվել են համապատասխան ծանուցումներ, գործունեության վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել մի շարք նախարարություններ, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները և փորձաքննական կենտրոնը, որոնց կարծիքների, առաջարկությունների դիտողությունների հիման վրա հաշվետվությունը լրամշակվել է։ Հանրային քննարկման ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում հարնությունը կարող է իր կարծիքը, դիտողությունը կամ առաջարկությունը գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական ազդեցությունները, հողային զանգվածների տեղափոխման, շինարարական տեխնիկայի շահագործման, բետոնային աշխատանքների, փոշու արտանետումների հետ՝ հիմքերի փորման, շինարարության փուլում, վառելիքի արտանետումներ՝ շինարարական տեխնիկայի շահագործման ժամանակ, շրջակա միջավայրը աղտոտող վնասակար նյութերը, թափոնները, և այլ գործոններ։ Թվարկված աշխատանքների հնարավոր բացասական ազդեցությունները կանխարգելելու, չեզոքացնելու կամ նվազեցնելու նպատակով նախատեսված են բնապահպանական միջոցառումներ, որոնք ներառված են հաշվետվության մեջ։

Խոսքը փոխանցեց “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի աշխատակցին, ով մանրամասն ներկայացրեց նախատեսվող գործունեությունը, նշեց, որ նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Ագարակավան բնակավայրում։ Հողամասի մակերեսը կազմում է 26352մ2, կրթահամալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքից, 144 աշակերտի համար նախատեսված դպրոց, որը կլինի 2 հարկանի, և մանկապարտեզ՝ 40 երեխայի համար։ Ջրամատակարարումն իրականացվելու է համայնքապետարանի կողմից տրված տեխնիկական պայմանի հիման վրա՝ այն է հարևան փողոցով անցնող ջրագծից։ Նախատեսված է նկուղային հարկ, որը կկիրառվի որպես թաքստոց։ Նախատեսված են նաև ֆուտբոլի բոց մարզադաշտ, մանկապարտեզի սաների համար մանկական խաղադաշտ։

Հարցեր հնչեցին նախատեսվող արևային վահանակների, կոյուղու, կանաչապատման տեսակային և քանակական կազմի, ոռոգման համակարգի, ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման վերաբերյալ։ Այս հարցերին նախաձեռնողի կողմից տրվեցին պատասխաններ։ Այլ առաջարկություններ և դիտողություններ չներկայացվեցին և ամփոփելով լսումների արդյունքները, մասնակիցների կողմից գործունեությունն արժանացավ հավանության։

Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը։

Քննարկումների պատասխանատու և վարող՝

“Շրջակա միջավաայրի վրա ազդեցության

փորձաքննության կենտրոն” ՊՈԱԿ                                   Ավետլանա Կիզիրյան

Ձեռնարկող՝ “ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ” ՍՊԸ                                 Տ․Առատամյան

Փետրվարի 7, 2025թ․



Կից փաստաթղթեր՝
(678.89 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner