Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 24.03.2026 թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 02-104-0026-0037 ծածկագրի տակ գտնվող 0,05591 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 460․000 /չորս հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամով օտարել Արայիկ Հովհաննեսի Դավթյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: