Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Մխիթար Պապոյանի կողմից 16․05․2024թ. -ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մխիթար Պապոյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի,39/63 շինություն հասցեում 02-016-0034-0708 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 28,9քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝տնտեսական պահեստը և ծածկոցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, և չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Կառուցապատող Մխիթար Պապոյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 39/63 շինություն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0034-0708 ծածկագրով 28,9քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 28,9քմ արտաքին մակերեսով շինությունը՝ն/թ 27,5քմ տնտեսական պահեստը և 1,4քմ ծածկոցը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Մխիթար Պապոյանի սեփականություն և
-հողի արժեքը 28,9քմ x 514,8 =14878(տասնչորս հազար ութ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝տնտեսական պահեստ 27,5x1748=48070(քառասունութ հազար յոթանասուն) ՀՀ դրամ, ծածկոց 1,4 x1748=2447(երկու հազար չորս հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ, ընդամենը 50517 (հիսոուն հազար հինգ հարյուր տասնյոթ) ՀՀդրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀդրամ,
-ընդամենը`103395 (մեկ հարյուր երեք հազար երեք հարյուր ինսունհինգ) ՀՀ դրամով օտարել Մխիթար Պապոյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: