Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թալին համայնքի ղեկավարի «18» մայիսի 2026 թ․ թիվ 895-Ա որոշման նախաբանը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Սպարտակ Գալուստի Մինասյանի կողմից 01 ապրիլ 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 29 մարտ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026URUGXV և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,»։
2. 2-րդ կետում «Առաջարկել կառույցն իրականացրած Սպարտակ Գալուստի Մինասյանին գնել օրինական ճանաչված 169քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ բնակելի տունը 1քմ-ի օտարման համար վճարելով 631 (վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ» նախադասության փոխարեն կարդալ «Առաջարկել կառույցն իրականացրած Սպարտակ Գալուստի Մինասյանին գնել օրինական ճանաչված 169քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ բնակելի տունը 1քմ-ի օտարման համար վճարելով 1893 (մեկ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ»։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։