ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
գ. Արագածավան Թալին համայնք 24.06.2025թ
2025 թվականի հունիսի 24-ին՝ժամը 12։00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայքի Արագածավան բնակավայրի վարչական շենքումտեղի ունեցավ «Պերթալ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Արագածի պեռլիտի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության աշխատանքների հետ կապված հանրային 1-ին քննարկումը: Նիստի նախագահ՝ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյան
Քարտուղար՝ Թ. Խաչատրյան
· Մասնակցում էին՝ Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Գ. Միրզախանյանը, Արագածավանի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյանը, Արագածավան բնակավայրի ներկայացուցիչներ
Լսումներիընթացքում, որը տեսաձայանագրվել է, «Պերթալ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացվեց հանքավայրի շահագործման արդյունքում շրջակամիջավայրիվրաազդեցության, նոր աշխատատեղերի ստեղծման, ընկերության կողմից համայնքին սոցիալական և այլ օժանդակության հարցեր:
Տեղի ունեցած մտքերի փոխանակության արդյունքում «Պերթալ» ՍՊ ընկերության տնօրենը պատասխանեց Արագածավան համայքի ազդագրի ներկայացուցիչների, վարչական բնակավայրի ղեկավար Արթուր Նազարյանի, Թալին համայնքի ներկայացուցիչներ Գուրգեն Թադևոսյանի և Գագիկ Միրզախանյանի կողմից բարձարացված մի շարք հարցերի:
Խոսքով հանդես եկողները ողջյունեցին «Պերթալ» ՍՊԸ-ի նախաձեռնված ձեռնարկը:
Ավարտին՝ «Պերթալ» ՍՊ ՍՊ ընկերության տնօրենը հաստատեց, որ օգտակար հանածոյի իրավունքի ստացման դեպքում այդ բոլոր ստանձնած պարտավորություննները կիրականացվեն:
Ավարտին Գագիկ Միրզախանյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով սույն հարցը կքննարկվի և կներկայացվի ավագանու նիստին, ինչից հետո կտրվի համապատասխան կարծիք՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ։
Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ. Թադևոսյան
Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյան
«Պերթալ» ՍՊԸ տնօրեն՝ Գ. Նիկողոսյան
Հանրային լսման արձանագրող՝ Թ. Խաչատրյան