Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006թ. թիվ 731-Ն որոշումը, Մարինե Համլետի Մարտիրոսյանի 1 ապրիլ 2026 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մարինե Համլետի Մարտիրոսյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Ա․Խանջյան փողոց 28/4 ավտոտնակ հասցեում, 02-003-0021-0318 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 38․6քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Մարինե Համլետի Մարտիրոսյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Ա․Խանջյան փողոց 28/4 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0021-0318 ծածկագրով 38․6 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 38․6 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Մարինե Համլետի Մարտիրոսյանի սեփականություն և -հողի արժեքը՝ (38․6 քմ x 1221) = 47131 (քառասունյոթ հազար մեկ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝ (38․6 քմ x 1209) = 46667 (քառասունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`63790 (վաթսուներեք հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ, -ընդամենը` 157588 (մեկ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր ութսունութ) ՀՀ դրամով օտարել Մարինե Համլետի Մարտիրոսյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից: