|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 օգոստոսի 2026 թվականի N 1573-Ա |
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 30․10․2025թ-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու» N 27-Ն հրամանով հաստատված կարգի հավելվածի 13-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 19-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը՝ 1) Արմինե Սիմոնյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ 2) Լուիզա Ղարիբյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ 3) Գայանե Ստեփանյան - Քարտուղարության անձնակազմի կառավարման և ՏՏ բաժնի պետ 4) Լուսինե Ավագյան – Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ 5) Արման Կարապետյան - Ավագանու անդամ 6) Գևորգ Խաչիկյան - Դավթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն 2․Համայնքապետարանի աշխատակազմից մրցույթի անցկացման պատասխանատու նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին, իսկ համակարգչային աշխատանքների պատասխանատու նշանակել ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ ՝ Հայկանուշ Սարգսյանին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|