Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող թիվ 372209 իրավունքի պետական գրանցման վկայականով անշարժ գույքին՝Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան, Պեռլիտ թաղամաս, 2-րդ շենք, 6 բնակարանի փոխարեն տրամադրել՝Թալին համայնք, գյուղ Արագածավան, Հոկտեմբերյան խճուղի, 21 շենք, 20 բնակարան հասցե:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: