Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Ռոբերտ Նորատունգի Համբարձումյանի կողմից 07 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1496 դիմումը, 05 մայիս 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 20264RBSTA, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տան նկուղի մի հատվածը, բնակելի տան 1-ին հարկի մի հատվածը, բ/պ-ը կամ ա/հ-ը, օժանդակ շինությունը, պարիսպը և ինքնակամ բացված երկու պատուհանը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Ռոբերտ Նորատունգի Համբարձումյանի կողմից 02-003-0059-0361 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Գայի փողոց 2-րդ նրբանցք 5 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1588քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 53․93քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան նկուղի մի հատվածը, բնակելի տան 1-ին հարկի մի հատվածը, բ/պ-ը կամ ա/հ-ը – 39․7քմ, օժանդակ շինությունը – 12․12քմ, պարիսպը – 2․11քմ և բացված երկու պատուհանը ճանաչել օրինական գույք, որպես ՌոբերտՆորատունգի Համբարձումյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 67619 (վաթսունյոթ հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ (53․93քմ x 1209) + (2 x 1209):
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: