Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 նոյեմբերի 2024 թվականի N 14

Գայի փողոցը Տեր-Եզնիկ Դիլանյանի անվամբ վերանվանելու վերաբերյալ հանրային երկրորդ լսում

Այսօր Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ Գայի փողոցը Տեր-Եզնիկ Դիլանյանի անվամբ վերանվանելու վերաբերյալ հանրային երկրորդ լսումը, որը վարեց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։
Հանրային լսմանը ներկա էին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Սերգե Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Գայի փողոցի բնակիչներ, Տեր-Եզնիկ Դիլանյանի հարազատներ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անդրադառնալով հարցին նշեց, որ Տեր-Եզնիկ Դիլանյանը բավականաչափ վաստակ ունի՝ հայրենի Թալինում իր անունով փողոց ունենալու համար, ընդգծեց, որ համայնքի, հայրենիքի, ժողովրդի համար կարևոր գործեր արած մեր համաքաղաքացիները պետք է մեծարվեն և փառաբանվեն։
Քննարկումներին մասնակիցները հանդես եկան իրենց հարցերով, առաջարկներով և կարծիքներով։ Հանրային քննարկման արդյունքում, Գայի փողոցի բնակիչների կարծիքը հաշվի առնելով, որոշում կայացվեց փողոցը թողնել նույն անունով՝ Գայի։
Առաջիկայում կդիտարկվեն այլ փողոցներ՝ Տեր-Եզնիկ Դիլանյանի անվամբ անվանակոչելու համար։


Կից փաստաթղթեր՝
(470.02 Կբ)
(467.51 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner