Այսօր: Ուրբաթ, 15 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 879-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2026 թվականի N 879-Ա

«ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 39-րդ հոդվածով և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 20-22-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի իրազեկումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1.«Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի իրազեկումը 2026 թվականի մայիսի 21-ին հանրային հավաք կազմակերպելու մասին ընդունել ի գիտություն։

2.Հանդիպումն անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում.

1)հավաքի սկիզբը` ժամը 14։00-ին, ավարտը 15։30-ին Արագածավան բնակավայրում Բաղրամյան փողոց, շենք 70 հարակից տարածք

2)հավաքի սկիզբը` ժամը 16։00-ին, ավարտը 17։00-ին քաղաք Թալին Շահումյան փողոց, Թալինի մանկական զբոսայգու հարակից տարածք։

3.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել հանրային հավաքի կազմակերպիչներին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժին, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner