Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 35
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 մայիսի 2025 թվականի N 35

,,ԹԱԼԻՆԻ ԱՏՃ,, ՓԲԸ-Ի ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ 1-ԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թալին համայնք,գ. Արագածավան 27.05.2025թ 2025 թվականի մայիսի 27-ին՝ժամը 11։00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայքի Արագածավան բնակավայրի վարչական շենքումտեղի ունեցավ «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի անդեզիտաբազալտների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարացնելու հետ կապված հանրային 1-ին քննարկումը: Նիստի նախագահ՝ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյան Քարտուղար՝ Թ. Խաչատրյան · Մասնակցում էին՝ Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ՝ Գ. Միրզախանյանը, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյանը, Արագածավան բնակավայրի ներկայացուցիչներ Հանրային քնարկումները վարեց համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը: Նա ներկայացնելով հանրային լսումների նպատակը և մասնակիցներին, խոսքը փոխանցեց «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության տնօրենին։ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ընկերության կողմից իրականացվելիք գործունեության մասին՝ շեշտելով այն հանգամանքը, ընկերությունը ցանկանում է ընդերքօգտագործման լիցենզիան երկարաձգել կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Նա նշեց նաև որ, հայցվող տարածքը 4,57 հա է, որը հանդիսանում է Թալին համայնքի Արագածավան բնակավայրի համայնքային սեփականություն՝ վարձակալությամբ տրված է «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ին։ Ընկերության տնօրենը նշեց նաև որ կստեղծվեն մոտ 20 նոր աշխատատեղ։ Տեղի ունեցած մտքերի փոխանակության արդյունքում «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը պատասխանեց Արագածավան համայքի ներկայացուցիչների, վարչական բնակավայրի ղեկավար Արթուր Նազարյանի, Թալին համայնքի ներկայացուցիչներ Գուրգեն Թադևոսյանի և Գագիկ Միրզախանյանի կողմից բարձարացված մի շարք հարցերի: Քննարկման ընթացքում համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանական ազդեցությանը և համայնքի բնակիչների համար ստեղծվելիք նոր աշխատատեղերին: Գ․ Միրզախանյանը նշեց, որ Թալին համայնքի ղեկավարի մոտեցումն է՝ ովքեր ուզում են համայնքում կամ համայնքի որևէ բնակավայրում բիզնես գործունեություն իրականացնել, պետք է համայնքի զարգացման համար 5-6 մլն ՀՀ դրամի ներդրում անել: Սա առաջարկվում է բոլոր այն ընկերություններին ովքեր ուզում են բիզնես իրականացնել: Վարչական ղեկավարը կարող է առաջարկել ծրագիրը, համայնքի ղեկավարի և Ընկերության հետ կքննարկենք ու ընթացք կտանք: Բնակիչները պետք է զգան, որ տնտեսությունը զարգանում է, ընկերության գործունեությունից համայնքը պետք է շահի, որպիսզի մարդիկ չուզենան համայնքից հեռանան: Ընկերությունը թող աշխատի, շահույթ ստանա, աշխատատեղ ստեղծի: Մենք կանգնում ենք գործածարի կողքին, ինքը թող շահույթ ստանա և ներդրում անի: Բացի իր ընդերքօգտագործման պայմանագրում նախատեսված գումարից ինքը կամավոր իր բիզնեսի շահույթից գումար է ներդնում բնակավայրի շենացման համար: Սա է մեր առաջարկությունը, կարծում եմ՝ բոլորդ կողջունեք: Ընկերությանը մաղթում ենք բարի երթ: Ամփոփելով լսումների արդյունքները, Գ. Թադևոսյանը նշեց, որ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի կողմից առարկություններ չկան, բայց և այնպես անհրաժեշտություն կա շարունակել հանդիպումները և քնարկումները համայնքի ղեկավարության հետ՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների նախանշման նպատակով: Հանրային լսումների տեսաձայնագրությունը, մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում են: Ավարտին Գագիկ Միրզախանյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով սույն հարցը կքննարկվի և կներկայացվի ավագանու նիստին, ինչից հետո կտրվի համապատասխան կարծիք՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ. Թադևոսյան Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյան «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ տնօրեն՝ Ա. Մկրտչյան Հանրային լսման արձանագրող՝ Թ. Խաչատրյան



Կից փաստաթղթեր՝
(20.02 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner