|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
12 ապրիլի 2023 թվականի N 3 |
ՄԱՍԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ 1 ՓԲԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, ապրիլի 12-ին Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ «Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ Հանրային քննարկումը վարեց Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ, համայնքի վարչական ղեկավարներ, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, «Ի էյ էներջի ըդվայզորի» ՍՊԸ-ի, «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի և «ՇՄԱԳ»-ի ներկայացուցիչներ, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ «Մասդար Արմենիա 1» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանի և տարածաշրջանի ամենախոշոր արևային կայանի` «Այգ-1»-ի կառուցման և շահագործման ընթացքին վերաբերող մի շարք մանրամասներ, դրա հետևանքով առաջացող հնարավոր դրական և բացասական ազդեցությունները։ Քննարկման ընթացքում եղավ նաև հարց ու պատասխանի ժամ, մասնակիցները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և մասնագետների կողմից ստացան պատասխաններ։ |
|
|
|