Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԱԳԱՐԱԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Ժուլետա Արմենակի Կիրակոսյանի կողմից 05 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1453 դիմումը, 28 ապրիլ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026HH7HN2, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տունը (նկուղը, 1-ին հարկը, բ/պ-ը կամ ա/հ-ը, 2-րդ հարկը և բ/պ-ը կամ ա/հ-ը), անասնաշենքը, ավտոտնակը, լողավազանը և երկու պարիսպները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Կառուցապատող Ժուլետա Արմենակի Կիրակոսյանի կողմից 02-005-0030-0003 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Ագարակավան բնակավայր 6-րդ փողոց 4-րդ փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 8713քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 663քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը (նկուղը, 1-ին հարկը, բ/պ-ը կամ ա/հ-ը, 2-րդ հարկը և բ/պ-ը կամ ա/հ-ը) – 374․82քմ, անասնաշենքը - 147.02քմ, ավտոտնակը – 85․55քմ, լողավազանը – 38․13քմ և երկու պարիսպները - 17.48քմ ճանաչել օրինական գույք, որպես Ժուլետա Արմենակի Կիրակոսյանի սեփականություն:

2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 345732 (երեք հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ (374․82քմ x 631)+(288․18քմ x 379)

3. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner