ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կաթնաղբյուր բնակավայր
02.05.2025թ.
Սույն թվականի մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ին N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով, տեղի ունեցավ “ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ” ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաթնաղբյուրի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:
Բացման խոսքով հանդես եկավ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ փորձաքննության գործընթացն իրականացվում է “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով սահմանված կարգով և ներկայացրեց փորձաքննության գործընթացը, նշեց, որ փորձաքննության գործընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ՇՄՆ ստորաբաժանումները, խոսեց նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և բնապահպանական ռիսկերի մասին: Նշեց, որ նախաձեռնողը ՇՄԱԳ-ում նախատեսել է մի շարք մեղմացուցիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմելու և նվազեցնելու հնարավոր ազդեցությունները: Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկություններ ունենալու դեպքում կարող են դրանք ներկայացնել բանավոր կամ ուղարկել “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստին և խոսքը փոխանցեց նախաձեռնողի ներկայացուցիչներին:
Նախաձեռնողի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին արդյունահանման վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկա գտնվող բնակիչներից մի քանիսը դեմ արտահայտվեցին նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ տվյալ տարածքի արդյունահանումը խանգարելու է անասունների տեղաշարժին, արածեցմանը, ինչպես նաև նշեց, որ գյուղի վարչական տարածքը ծանրաբեռնված է հանքերով, հայցվող տարածքը մոտ է գյուղին՝ մոտ 400 մետր: Լսման ընթացքում ծավալվեց բուռն քննարկում նշված հարցերի վերաբերյալ, որին ի պատասխան Վ.Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկությունները, բողոքները կարող են դրանք ներկայացնել “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ:
Ներկաների կողմից այլ հարցեր չհնչեցին, Վ.Հարությունյանն ամփոփեց հանրային լսումը և շնորհակալություն հայտնեց ներկաներին:
Հանրային լսմանը մասնակցում էին ազդակիր համայնքի բնակիչներ, համայնքի և նախաձեռնողի ներկայացուցիչները:
Վարող և քննարկումների պատասխանատու՝ Վ.Հարությունյան
“ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ” ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Մ.Հարությունյան