Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 21
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 փետրվարի 2025 թվականի N 21

“ԱՐՄՊԵՌԼԻՏ” ՍՊԸ ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ 4-ՐԴ ԼՍՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

“7” փետրվարի 2025թ. գ.

Արագածավան 2025թ. փետրվարի 7-ին, ժամը 14.30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական շենքում կայացած “Արմպեռլիտ” ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ լսումների Մասնակցում էին՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ Գագիկ Միրզախանյանը, Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանը, ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի մասնագետ Գոհար Մինասյանը, «Արմպեռլիտ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Շվագիրը, ընկերության տնօրենի օգնական Էդվարդ Խաչատրյանը, նախագծող ՛՛Ընդերք՛՛ ՍՊԸ-ի տնօրեն Սահարուն Գևորգյանը, համայնքի բնակիչներ: Հանրային լսումները վարեց Գուրգեն Թադևոսյանը: Նա ներկայացնելով հանրային լսումների նպատակը, նշեց որ մինչև հանրային 4-րդ լսումները համայնքի և ընկերության ղեկավարության միջև քննարկում է տեղի ոնեցել համայնքի սոցիալական զարգացման ծրագրերի մասնակցության վերաբերյալ և ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել ու սեփական նախաձեռնությամբ 5մլն. դրամ ներդրում է կատարել, որի հաշվին կիրականացվի Արագածավանի մանկապարտեզի ջեռուցման համակարգերի և երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքներ: Գոհար Մինասյանը նշեց, որ “Արմպեռլիտ” ՍՊ ընկերության կողմից ՇՄ նախարարության փորձաքննական կենտրոնի փորձաքննությանն է ներկայացվել Արագածի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Այսօր ընթանում է այդ հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկումը: Փորձաքննության գործընթացը սկսվել է փորձաքննության մասին հին օրենքի համաձայն և այդպես էլ շարունակվել է: Այդ օրենքի համաձայն 4-րդ լսումները կազմակերպում է փորձաքննության կենտրոնը քննարկման պատասխանատուի հետ ձեռնարկողի մասնակցությամբ: Հաշվետվությունը ուսումնասիրվել և ուղարկվել է ՇՄ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, մասնագիտական կառույցներ որտեղից ստացված կարծիքների, դիտողությունների, առաջարկությունների հաշվառմամբ ուղարկվել է լրամշակման: Այսօր քննարկման է ներկայացվում արդեն լրամշակված հաշվետվությունը: Եթե կունենաք հարցեր, դիտողություններ, առաջարկություններ կարող էք բարձրաձայնել կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել փորձաքննության կենտրոն: Այս փուլից հետո օրենքով սահմանված կարգով, եթե այլ խնդիրներ չեն առաջանում տրվելու է փորձաքննական եզրակացություն: Այնուհետև նա ներկայացրեց որոշ տեղեկություններ բացահանքի պաշարների, դիրքի, սպասվելիք բացասական ազդեցությունների և այդ ազդեցությունների մեղմման նպատակով ընկերության կողմից առաջարկվող միջոցառումների վերբերյալ: Նշվեց որ ըստ հաշվետվության հայցվող տարածքում կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ չեն հայտնաբերվել, չկան պատմության, բնության հուշարձաններ: Ինչպես աշխատանքների ընթացքում այնպես էլ ավարտից հետո նախատեսվում են օդի, հողերի, կենսամիջավայրի մշտադիտարկումներ: Նախագծող Ս. Գևորգյանը նշեց, որ ՇՄԱԳ հաշվետվությունը 3-րդ լսումների ժամանակ ներկայացվել է համայնքի քնարկմանը, որը այնուհետ ներկայացվել է ՇՄ նախարարության փորձաքննությանը: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջների, ՇՄԱԳ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացվել են նախատեսվող արդյունահանման աշխատանքների նկարագրությունը, շրջակա միջավայրի ելակետային վիճակը, մանրամասն տրվել են հանքարդյունահանման աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր սպասվելիք բոլոր ազդեցությունները: Հաշվետվության վերաբերյալ փորձաքննության գործընթացի ժամանակ մասնագիտական կառույցների կողմից տրվել են դիտողություններ, առաջարկություններ որոնց հաշվառմամբ իրականացվել է հաշվետվության լրամշակում, որից հետո լրամշակված հաշվետվությունը ընդունվել է մասնագետների կողմից: Այնուհետև նա նշեց, որ այսօր ներկայացվել է միայն հանքարդյունահանման աշխատանքների նախագիծը և այդ աշխատանքների ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Եթե ընկերությունը որոշի տեղում իրականացնել՝ արդյունահանված պեռլիտների վերամշակում ապա նրանք կներկայացնեն այդ պրոցեսի նախագիծը և ՇՄԱԳ հաշվետվություն, որը նույնպես կենթարկվի փորձաքննության։ “Արմպեռլիտ” ՍՊ ընկերության տնօրեն Ա. Շվագիրը և տնօրենի օգնական Է. Խաչատրյանը ներկայացրեցին ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Նշվց, որ ընկերությունը հանդիսանում է շինարարական և կառուցապատման աշխատանքներ իրականացնող: Նախատեսում են իրականացնել և լուրջ ներդրումներ հանքարդյունահանման ոլորտում: Ընկերությունը նպատակ ունի հանքավայրի օգտակար հանածոն օգտագործելու տարբեր արտադրատեսակներ թողարկելու նպատակով, որի համար նախատեսվում է առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրության կազմակերպում տեղում: Լուրջ ուշադրություն կդարձվի շրջակա միջավայրի պահպանության հարցերին և գործունեության ընթացքում մշտական կօգտագործի այդ բնագավառի նորագույն տեխնոլոգիաները: Իր գործունեության ընթացքում ընկերությունը ուշադրության կենտրոնում կպահի և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը: Ընկերությունը այսօր էլ իր գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանության հարցերին, հանդիսանում է նաև Հայաստանում գործող մի շարք կազմակերպությունների և ընկերություների կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի խորհրդատու: Հնչեցին կարծիքներ տեղում պեռլիտների վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ որի արդյունքում համայնքում կստեղծվեն աշխատատեղեր միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում պահելով շրջակա միջավայրի պահպանության հարցերը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ դեմ չեն ընկերության կողմից նախատեսնվող գործունեությանը, միևնուն ժամանակ խնդրեցին ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրի պահպանության հարցերը հատկապես հանքանյութի վերամշակման ժամանակ։ Ամփոփելով լսումների արդյունքները, Գ. Թադևոսյանը նշեց, որ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի կողմից առարկություններ չկան և հաջողություն մախթեց ընկերությանը: Հանրային լսումների տեսաձայնագրությունը, մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում են: Հանրային քննարկումների վարող ՝ Համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյան Բնակավայրի վարչական ղեկավար Ա. Նազարյան “Արմպեռլիտ” ՍՊԸ տնօրեն Ա. Շվագիր Արձանագրությունը կազմեց Վ. Խաչատրյան



Կից փաստաթղթեր՝
(25.79 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner