Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 39-րդ հոդվածով, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 20-22-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Հովիկ Գրիգորյանի շտապ հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.«Հայաստան» կուսակցությունների դաշինքին տալ թույլտվություն 2026 թվականի մայիսի 14-ին Թալին քաղաքի Շահումյան 7/1 հասցեում գտնվող Թալինի մանկական զբոսայգում շտապ հավաք կազմակերպելու նպատակով։
Հավաքի սկիզբը 14.30-ին հավաքի ավարտը 16.00-ին։
2.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել հանրային հավաքի կազմակերպիչներին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժին, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: