Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 34
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 մայիսի 2025 թվականի N 34

,,ԷՅ ԴԻ ՄԱՅՆԻՆԳ,, ՍՊԸ-Ի ՇՂԱՐՇԻԿԻ ՏՈՒՖԵՐԻ ,,ԱՐԵՎՄՏՅԱՆ,, ՏԵՂԱՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 4-ՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՂՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

,,Էյ Դի Մայնինգ,, ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Շղարշիկի տուֆերի հանքավայրի ,,Արևմտյան,, տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկման

 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

20․05․2025թ                                                                                         

Եղնիկ բնակավայր

Համաձայն ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին,, օրենքի (ՀՕ-150-Ն), Կառավարության 2023 թվականի դեկտմեբրի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ իրականացված ծանուցման համաձայն՝ 2025թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16։00-ին Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում իրականացվեցին ,,Էյ Դի Մայնինգ,, ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Շղարշիկի տուֆերի հանքավայրի ,,Արևմտյան,, տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումները։

Հանրային քննարկմանը ներկա էին՝ Թալինի համայնքապետարանի, Եղնիկ բնակավայրի ներկայացուցիչները, ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի մասնագետ Աննա Սարգսյանը, նախաձեռնող ընկերության ներկայացուցիչները և նախագծող ընկերության գլխավոր տնօրեն Արամ Բաղդասարյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ հանրային քննարկման պատասխանատու Ա․Սարգսյանը, ներկայացրեց փորձաքննական գործընթացը, օրենսդրական կարգավորումները, հաշվետվության վերաբերյալ ստացված դիտողությունները և առաջարկները, հանրության կողմից դիտողությունների և առաջարկությունների ներկայացման կարգը և ժամկետները՝ այն է ծանուցումից հետո 25 աշխատանքային օր։ 

Այնուհետև խոսքը փոխանցեց նախագծող ընկերության գլխավոր տնօրեն Արամ Բաղդասարյանին և տեղակալ Ռաֆայել Քոչարյանին։ Ա․Բաղադասարյանը նշեց, որ գնահատման հաշվետվությունների և առաջարկների, հավելելով, որ բացահանքի եզրագիծը փոփոխվել է՝ հեռացվելով մոտակա բնակելի տնից, և համապատասխանեցվել է սանիտարապապաշտպան գոտու նորմերին։ Ա․Բաղդասարյանը նշեց նաև, որ համաձայն լրամշակման ներկայացվել են նաև Կարմիրգրքյան տեսակների բացակայությունը հավաստող դիրքորոշումը՝ տրամադրված մասնագետի կողմից։

Ընկերությունն իրակացրել էր նաև մասնագետի միջոցով հնագիտական ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվեցին հանրային լսման ժամանակ։ Ըստ ուսումնասիրության, հայցվող տարածքում բացակայում են պատմամշակութային օբյեկտները։

Ա․Սարգսյանի կողմից բարձրացվեց հարց կապված ջրային վայրի հետ՝ Ռանչպար բնակավայրից։ Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ տեղի է ունեցել վրիպակ։ Մասնակիցների կողմից հաշվետվության և նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ չհնչեցին։

Արձանագրեց՝ Ա․Սարգսյան

Լսումների վարող, պատասխանատու

,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության

փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի մասնագետ՝                                 Աննա Սարգսյան

 

 Նախաձեռնող՝                                          ,,Էյ Դի Մայնինգ,, ՍՊԸ



Կից փաստաթղթեր՝
(918.76 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner