Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 310
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 17

“ՊԵՐԹԱԼ” ՍՊԸ-Ի ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

գ.Արագածավան Թալին համայնք 24.12.2024թ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայքի Արագածավան բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ «Պերթալ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Մաստարայի պեռլիտային ավազների հանքավայրի տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության աշխատանքների հետ կապված հանրային 1-ին քննարկումը: Նիստի նախագահ՝ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Թադևոսյան Քարտուղար՝ Թ. Խաչատրյան • Մասնակցում էին՝ Թալին համայնքի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ՝ Գ. Միրզախանյանը, Արագածավանի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյանը, Արագածավան բնակավայրի ներկայացուցիչներ Լսումների ընթացքում, որը տեսաձայանագրվել է, «Պերթալ» ՍՊ ընկերության տնօրենի և ներկայացուցչի կողմից ներկայացվեց հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության, նոր աշխատատեղերի ստեղծման, ընկերության կողմից համայնքին սոցիալական և այլ օժանդակության հարցեր: Տեղի ունեցած մտքերի փոխանակության արդյունքում «Պերթալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանը և ընկերության տնօրեը պատասխանեցին Արագածավան համայքի ազդագրի ներկայացուցիչների, վարչական բնակավայրի ղեկավար Արթուր Նազարյանի, Թալին համայնքի ներկայացուցիչներ Գուրգեն Թադևոսյանի և Գագիկ Միրզախանյանի կողմից բարձարացված մի շարք հարցերի: Խոսքով հանդես եկողները ողջյունեցին «Պերթալ» ՍՊԸ-ի նախաձեռնված ձեռնարկը: Ավարտին՝ «Պերթալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հաստատեց, որ օգտակար հանածոյի իրավունքի ստացման դեպքում այդ բոլոր ստանձնած պարտավորություննները կիրականացվեն: Ավարտին Գագիկ Միրզախանյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով սույն հարցը կքննարկվի և կներկայացվի ավագանու նիստին, ինչից հետո կտրվի համապատասխան կարծիք՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝ Գ. Թադևոսյան Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Ա. Նազարյան «Պերթալ» ՍՊԸ տնօրեն՝ Գ. Նիկողոսյան Հանրային լսման արձանագրող՝ Թ. Խաչատրյան



Կից փաստաթղթեր՝
(17.84 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner