ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գ․ Մաստարա 10.06.2025թ․
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Մաստարա բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲՀ-ի կողմից կառուցվող ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրում կառուցվող նոր սպորտային համալիրի նախագծի և նախատեսվող գործունեության Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Հանրային քննարկման մասին հայտարարությունը տպագրվել է «Առավոտ» օրաթերթի սույն թվականի մայիսի 7-ի 074/7302 համարում: Ծրագրի անվանում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրում նոր սպորտային համալիրի կառուցում: Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲՀ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ Կ. Մանուկյան՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲՀ տնօրեն Վ. Քոչարյան՝ Ծրագրի նախագծող-ճարտարապետ Գ․ Միրզախանյան՝ Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ Ա. Մնացականյան՝ Մաստարա բնակավայրի վարչական ղեկավար Մասնակցում էին նաև համայնքի բնակիչները, այլ շահագրգիռ կողմեր: Մասնակիցների ընդլայնված ցանկը (2 էջ) և տեսաձայնագրությունը ներկայացվում է կից: Օրակարգում 1) Կառուցվող նոր սպորտային համալիրի նախագծի ներկայացում 2) Հարց ու պատասխան շահագրգիռ կողմերի հետ Ելույթ ունեցան 1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ Գ. Միրզախանյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը, այնուհետև խոսքը փոխանցեց ծրագրի նախագծող-ճարտարապետ Վ. Քոչարյանին: 2. Ծրագրի նախագծող-ճարտարապետ Վ. Քոչարյանը ներկայացրեց Թալին համայնքի Մաստարա բնակավայրում նոր սպորտային համալիրի նախագիծը և հիմնական ճարտարապետական լուծումները։ Հարցեր տրվեցին 3. Հարց հնչեց, թե որքան ժամանակ կպահանջվի նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներ համար: Վ. Քոչարյանը պատասխանեց, որ կառուցման աշխատանքների համար կպահանջվի երկու տարուց մի փոքր ավել ժամանակ: 4. Հետաքրքրվեցին նաև նոր սպորտային համալիրում մարզիկների թվաքանակի և նախագծային հզորության մասին, որին ի պատասխան նշվեց, որ նախատեսվում է մոտ 100 մարզիկներ ունենալ, իսկ նախագծային հզորությունը երեք հերթափոխի դեպքում ավելի կմեծանա: 5. Հարց հնչեց շինարարական աշխատանքների սկիզբն ազդարարելու վերաբերյալ: Վ. Քոչարյանը պատասխանեց, որ դեռևս հստակ ժամկետներ սահմանված չեն, քանի որ կան և պետք է իրականացվեն մի շարք նախապատրաստական աշխատանքներ: 6. Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին տալ նախնական համաձայնություն «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲՀ –ին օրենքով սահմանված կարգով իրականացնելու ՀՀ, Թալին համայնքի Մաստարա բնակավայրում նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների գործնթացին: 7. Ավարտին Գագիկ Միրզախանյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով սույն հարցը կքննարկվի և կներկայացվի ավագանու նիստին, ինչից հետո կտրվի համապատասխան կարծիք՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Պատասխանատու՝ Վարող՝ Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ Գ. Միրզախանյան Ձեռնարկող՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲՀ տնօրեն Կ. Մանուկյան Արձանագրող՝ Ա. Վարդանյան 10.06.2025թ, |